երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իշխանությանը կարող է հեռացնել միայն ժողովուրդը. Վարդանյան

Իշխանությանը կարող է հեռացնել միայն ժողովուրդը. Վարդանյան

Իշխանությանը կարող է հեռացնել միայն ժողովուրդը, որովհետև իշխանության կրողը միայն ժողովուրդն է: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի այն հայտարարությանը, որ իրենք առաջիկա ընտրություններում հաղթելու են, իսկ իշխանությունը՝ պարտվելու:

Նրա խոսքով, որևէ դաշինք որպես քաղաքական նպատակ չի կարող հայտարարել իշխանությունից հեռացնելը:

«Բոլոր քաղաքական ուժերին մաղթում եմ հաջողություն ընտրություններում, որովհետև ընտրությունների միջոցով Հայաստանում կարող է ձևավորվել իշխանություն: Բայց ցավում եմ, որ անգամ Ընտրական օրենսգրքի այս փոփոխություններից հետո մենք չենք խոսում գաղափարների, կուսակցությունների մասին, այլ խոսում ենք անձանց մասին: Մինդեռ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս պետք է հստակ հասկանան, որ ՀՀ իշխանությունը կա և պայքարում է երկրի շահերի համար»,- ասաց պատգամավորը:

 

Վարդանյանը հավելեց՝ իշխանությունը մերժում է քաղաքական մանիպուլյացիաները և ժողովրդի կամքից անկախ վերարտադրվելու ցանկացած փորձ:

  • Կիսվել: