Իրավիճակը ԱԺ-ում կրկին լարվեց. Հանգիստ թող Վեհափառին
«Սահմանադրության 18-րդ հոդվածն ասում է, որ Հայաստանում կրոնական կազմակերպությունները անջատ են գործում պետությունից, այդ հոդվածով հստակ ասվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես հայ ժողովրդի հոգևոր կյանքում բացառիկ առաքելություն ունեցող։ Չնայած սահմանադրական այս նորմերին, տևական ժամանակ է, ձեր քաղաքական ուժը փորձում է միջամտել Եկեղեցու գործերին»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
Նա հարցրեց, թե ինչ իրավական նորմով են միջամտում Եկեղեցու գործերին։
«Չե՞ք կարծում, որ Կաթողիկոսի ընտրության հարցը Ազգային եկեղեցական ժողովի ընտրության հարցն է»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Նիկոլ Փաշինայնն ասաց, որ չի ցանկանում հարցի իրավական կողմին անդրադառնալ։
«Ես հարցին առնչվում եմ, որպես Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բանավոր հոտի մի անդամ, որը խնդիր է տեսնում հոգևոր կյանքի ապականության հետ»,-պատասխանեց Փաշինյանը՝ պնդեց, թե «Եկեղեցին կաստայացվել է»։
Նրա խոսքով Եկեղեցու պաշտպանությամբ զբաղվում են մարդին, որոնք «Հայր մեր»–ը չգիտեն կամ Ասվածաշունը կտակարանից չեն տարածում, վերջում էլ հավելեց, թե Եկեղեցում էլ սահմանարդություն կա։
Արձագանքելով՝ Խաչատրյանն ասաց, որ Եկեղեցու դեմ կատարվողն ունի միան քաղաքական հիմք։ Նա նկատեց, որ այն ներառված է ծրագրում և հակասահմանադրկան տարեր է պարունակում։
Սևակ Խաչատրյանը նշեց, որ Եկեղեցու դեմ հարձակումները սկսվեցեն այն ժամանակ երբ Ժնևում Վեհափառը բարձացրեց Արցախի հարցը և այն բանից հետո, երբ հոգևորակները պատաագների ժամանակ անվանակոչում եին Արցախի անունը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե Եկեղեցին, ինչու է քաղաքական ոլորտ մտնում
«Երբ այդ գիծը հատում ես վերադարձ չկա... Եկեղեցու վերնախավի մեծ մասը քաղաքական կուսակցության անդամ են»,-ասաց Փաշինյանը և հայեց Կաթողիկոսին դիմեց աշխարհիկ անունով, ի պատասխան դրան ընդդիմությունը մի քանի անգամ նրա խոսքն ընդհատեց սեղաններին հարվածելով, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավո Գեղամ Մանուկյանն էլ տեղից բացականչեց. «Հանգիստ թող Վեհափառին»։



