չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան

Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես իրավապահ համակարգի նախաձեռնությունները, Հայաստանի դատարանների կողմից արձակված որոշումները, ըստ էության, բռնության տարրեր են պարունակում»,- Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանիև և մյուս քաղբանտարկյալների ակցիայի ժամանակ ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց, որ բռնությունը ոչ միայն ֆիզիկապես է, նաև հոգեբանական, որն ավելի կոշտ ու ծանր հետևանքներ է իր մեջ ներառում։ 

Փաստոնջյանը Արեգնազ Մանուկյանի օրինակը բերեց. «Արեգնազ Մանուկյանին սկզբից ձերբակալեցին, տարան դատարան, կալանավորեցին։ Սա հոգեբանական մեծ ճնշում է ոչ միայն նրա, նաև նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Սա ընտանեկան բռնության մի ձև է։ Այլ կերպ չեմ կարող բնութագրել»։ 

Նա նշեց, որ իր փորձից ելնելով՝ կարող է ասել, որ Հայաստանի գործող իշխանության նկատմամբ նման կառույցների կողմից կա հովանավորչություն այս ապօրինությունները իրականացնելու համար։

  • Կիսվել: