երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Իրատես»․ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է

«Իրատես»․ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ Սաքունցի վանաձորյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչը, վանաձորցի Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է։ Հենց դրանով է պայմանավորված սորոսական թեւի հաղթանակը նման կարեւորագույն պոստում:

Ասում են` Հայկուհին վաղուց գիտեր, որ ինքն է ղեկավարելու հանձնաժողովը, այդ պատճառով էլ էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանի նկատմամբ սկսել էր իրեն ոչ ,ճիշտե պահել։ Ս. Սահակյանի բավականին բարձր ռեյտինգ ունեցող ՀԿ-ն ժառանգած Հարությունյանը Սիրանույշի համանախագահությամբ ստեղծված, «Իրավական ուղի» ՀԿ-ի որեւէ հայտարարության չէր միանում, որպեսզի չասոցացվի ընդդիմադիր Սիրանույշ Սահակյանի հետ:

Ի դեպ, մինչ այդ էլ Մարուքյանը փորձել էր նրան դարձնել ԲԴԽ անդամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: