հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանը զորավարժություններ կանցկացնի երկրի հարավային հատվածներում

Իրանը զորավարժություններ կանցկացնի երկրի հարավային հատվածներում

Իրանը մոտ ապագայում զորավարժություններ կանցկացնի երկրի հարավային հատվածներում:

 Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կուիմարս Հեյդարին: Այս մասին հաղորդում է Mehr-ը:
 
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները պետք է անցկացվեն այլ իրանական ուժերի աջակցությամբ: Նա պարզաբանել է, որ զորավարժություններն անցկացվում են մարտական պատրաստվածության եւ իրանական ուժերի պաշտպանունակության բարձրացման նպատակով երկրի հարավարեւելյան շրջաններում եւ Իրանի սահմանների տարբեր հատվածներում:
 
Հղում անելով իրանական բանակի վերջին լայնամասշտաբ զորավարժություններին, որի ժամանակ, անօդաչու թռչող սարքեր են կիրառվել, իրանցի հրամանտարն ասել է. «Այդ զորավարժություններին ներկայացվել են օդային մարտի ոլորտում Զինված ուժերի վերջին հաջողությունները: Այդպիսով մենք ցուցադրել ենք վերջին 4 տասնամյակում պատժամիջոցների պայմաններում մեր երկրի հնարավորությունները»:
 
Նա հավելել է, որ նշված զորավարժությունների ժամանակ տարբեր ԱԹՍ-ների կիրառումն այսօր թնաշմու սպառնալիքների դեմ Իրանի ամենաուժեղ կողմերից է: 

  • Կիսվել: