հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Իրանը պատրաստ է ապահովել Հարավային Կովկասի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով իր կարմիր գծերը. Ռայիսի

Իրանը պատրաստ է ապահովել Հարավային Կովկասի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով իր կարմիր գծերը. Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահին Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները և իր երկրի անունից պատրաստակամություն հայտնել ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այդ առումով Իսլամական Իսլամական Հանրապետության կարմիր գծերը, տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ Ռաիսին այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը:

Նա անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին՝ ասելով, որ Իրանը կարևորում է տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանումը։

Ռաիսին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ներկայությանը՝ հավելելով, որ արտաքին ուժերի ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլ նաև ավելի լուրջ մարտահրավերներ է բերում։

Իրանի նախագահը Թեհրանի և Երևանի հարաբերությունները բնութագրել է որպես պատմական, բարեկամական և կառուցողական։

Նա իր աջակցությունն է հայտնել Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը՝ ասելով, որ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործումը ջանքեր է պահանջում, և երկու երկրների տնտեսական հարցերով համատեղ հանձնաժողովը պետք է դրանց հետամուտ լինի:

 

  • Կիսվել: