չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Իրանը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել

Իրանը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, արձագանքելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանային ընդհարմանը, որը հանգեցրել է մի քանի զոհերի ու վիրավորների, երկու կողմերին զսպվածության և հանգստություն պահպանելու կոչ է արել, գրում է parstoday.ir-ը:

Մտահոգություն հայտնելով այս երկու երկրների սահմանին վերջին օրերին սրված լարվածության ու հակամարտությունների առնչությամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կոչ է արել վեճերը լուծել խաղաղ ճանապարհով՝ ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն խաղաղությանը հնարավոր է հասնել միայն երկխոսության ու դիվանագիտության ճանապարհով և այս կապակցությամբ անհրաժեշտ է արագացնել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։

 

  • Կիսվել: