Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին: Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային:
«Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հարցի վերաբերյալ մենք միշտ ընդգծել ենք երկու երկրների միջև խաղաղության գործընթացին աջակցելու անհրաժեշտությունը և խրախուսել ենք երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։
Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության համար։
Մենք լավ և հավասարակշռված հարաբերություններ ունենք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ,-ասել է Բաղային: