ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Իրանի խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը

Իրանի խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը

Սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի  միջև սահմանային լարվածության հարցը:

Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն այս կապակցությամբ ասել է. «Ակնկալվում է, որ խորհրդարանում շատ կարևոր քննարկում տեղի կունենա»։

Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն անհանգստացած է  երկու հարեւան երկրների սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերով։

Ջալալզադեն հավելել է. «Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը և խորհրդարանը ցանկանում են  լրջորեն զբաղվել այս հարցով»։

  • Կիսվել: