շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Իրական ու ամուր խաղաղությունը կգա միայն փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության պայմաններում․ Հայկ Մարության

Իրական ու ամուր խաղաղությունը կգա միայն փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության պայմաններում․ Հայկ Մարության

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանի հայտարարությունն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։

«Սիրելի ժողովուրդ,

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։

Մեր սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելով հանդերձ, այսօր ստիպված ենք նորից արձանագրել մի քանի պարզ ճշմարտություն՝ հակադարձելու համար գործող իշխանության ուրացման ամոթալի փորձերին։

Խաղաղությունը բոլորիս ցանկությունն է, և իրական ու ամուր խաղաղությունը կգա միայն անկեղծ, անկաշկանդ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության պայմաններում։

Առանց հանցանքի ընդունման չի կարող լինել վստահություն, որ այն չի կրկնվելու։ Ասվածի ապացույցը մենք քանիցս տեսել ենք։

Շարունակվող ժխտողականությունն ու հայատյացության դրսևորումները խաղաղ համակեցության ձգտման մասին չեն վկայում։

Արժանապատիվ հաշտությունն ու բարիդրացիությունը հնարավոր են, բայց ոչ երբեք՝ կեղծիքի և անորոշության պայմաններում։

Թող մեր սուրբ նահատակները բարեխոս լինեն մեր երկրի ու ժողովրդի համար։

Աստված մեզ պահապան»,–ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: