ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Բայրամով

Ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Բայրամով

Վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա ասել է, որ այս ընթացքում մի քանի հանդիպումներ են եղել առաջնորդների մակարդակով. «Միևնույն ժամանակ ինտենսիվ շփումներ են եղել արտգործնախարարների մակարդակով։ Բանակցություններ են ընթանում կոմունիկացիաների բացման շուրջ»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունն իր հաղթանակն իրավական և դիվանագիտական մակարդակով ամրագրել և համաշխարհային հանրության կողմից այն ընդունելն է։

  • Կիսվել: