երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ինքը պետք է հիշի մեր հայ ժողովրդի նկատմամբ արածը. Սասուն Միքայելյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին

Ինքը պետք է հիշի մեր հայ ժողովրդի նկատմամբ արածը. Սասուն Միքայելյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին

Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Հայաստանում կրակ բռնկվեց, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27, այդ կրակը կյանքեր տարավ: Այդ կրակի ծխից մեր ժողովուրդը մինչև հիմա խեղդվում է: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին:

"Ես նրա օրոք մեծ զրկանքներ եմ տարել բանտերում, ինքը պետք է հիշի մեր հայ ժողովրդի նկատմամբ արածը",- նշեց նա:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքներին՝ ասաց. «Նա ամեն ինչ կարող է հայտարարել»: «Էս ժողովուրդը եթե Քոչարյանին պիտի հետ բերի, չգիտեմ ...»- ասաց Միքայելյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե Փաշինյանն է իր գործողություններով նպաստել, որ Ռոբերտ Քոչարյանը հետ է վերադառնում քաղաքականություն, այդ պահին Սասուն Միքայելյանին մոտեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հավելեց, թե «արհավիրքը երբեք չի կարող վերադառնալ»: 

«Էս ազգը պիտի հասկանա, հեռու մնա արհավիրքներից»,- ավելացրեց Սասուն Միքայելյանը:

Լրագրողները հիշեցրին Քոչարյանի երեկվա հայտարարությունները, թե իր մտքով չի էլ անցել վերադառնալ քաղաքականություն, Միքայելյանը նկատեց. «Սերժ Սարգսյանն էլ որ եկավ իշխանության, Քոչարյանի մտքով անցնում էր մեկ օր հետո գալ իշխանության»:

  • Կիսվել: