Ինքս ունեմ շատ մեծ հակասություններ օրենքի նախագծի հետ. Սմբատ Գոգյան
Ինքս ունեմ շատ մեծ հակասություններ օրենքի նախագծի հետ, օրենքը գրելիս աստիճանաշնորհման համակարգի բարեփոխման իմ պատկերացումները չեն քննարկվել, կախված մշակման փուլից ԲՈԿ-ը մեկ կորչում մեկ էլ հայտնվում է օրենքի նախագծում, բայց աշխատանքի սկզբունքը պետք է լինի մեկը. թե մի բան անում ես, պետք է ազնիվ անես։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը։
«Մասնավորաբար ԵՊՀ ուսանող հոգաբարձուների բոյկոտի պատճառով հոգաբարձուների խորհրդի նիստ սկսելու համար անհրաժեշտ քվորումը չապահովվեց: Այդպես նրանք բողոքեցին "Բարձրագույն կրթության և գիտության" օրենքով հոգաբարձուների խորհուրդներում ուսանողների քանակը սահմանափակելու դեմ:
Դրանով նրանք հերթական անգամ ապացուցեցին, որ տեղերի քանակը քչացնելու նախաձեռնությունը ճիշտ է, որը իսպառ կբացառի նման իրավիճակների կրկնվելու հնարավորությունը: Ինքս ունեմ շատ մեծ հակասություններ օրենքի նախագծի հետ, օրենքը գրելիս աստիճանաշնորհման համակարգի բարեփոխման իմ պատկերացումները չեն քննարկվել, կախված մշակման փուլից ԲՈԿ-ը մեկ կորչում մեկ էլ հայտնվում է օրենքի նախագծում, բայց աշխատանքի սկզբունքը պետք է լինի մեկը. թե մի բան անում ես, պետք է ազնիվ անես։ Կարելի էր չհաստատել նիստին մասնակցությունն ու մնացած 14 հոգուն գործից չկտրել (ովքեր գործերը թողել ու եկել էին նիստի)»,- գրել է նա։