շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել` որ նպաստել եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն. Արա Բաբլոյան

Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել` որ նպաստել եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն. Արա Բաբլոյան

Քննություն է գնում և ես իրավունք չունեմ որևիցե բանի մասին խոսել։ Ես ամեն ինչ արել եմ օրենքի և Սահմանադրությանը համապատասխան։ Այս մասին այսօր «Արաբկիր» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ մեկնաբանելով իրեն որպես կասկածյալ ներգրավելու ՀՔԾ-ի որոշումը։

«Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության»,-ընդգծեց Բաբլոյանը:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ երեկ իրեն վիրահատությունից հանել, տարել են հարցաքննության, Բաբլոյանը պարզաբանեց. «Մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, որովհետև իմ հարցաքննությունը չուներ որևիցե հրատապություն։ Ես բազմիցս բացատրեցի, որ մենք 20 տարի պատրաստվել ենք այս վիրահատությանը, նրանք ասացին, որ ես պետք է անհապաղ ներկայանամ։ Ես չցանկացա, որ հասարակությունը կարծեր, որ ես խուսափում եմ, դրա համար անձամբ գնացի հարցաքննության»։

Բաբլոյանը պատմեց, որ հարցաքննությունից հետո եկել և շարունակել է վիրահատությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ նույն գործով մեղադրյալ է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

Գործը վերաբերում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելուն, որը հիմք է հանդիսացել հետագայում այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելուն ու նշանակելուն:

 

  • Կիսվել: