երեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2024
Ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ցուցաբերել․ Մարիամ Փաշինյանը պատասխանել է Վանեցյանին

Ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ցուցաբերել․ Մարիամ Փաշինյանը պատասխանել է Վանեցյանին

ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը պատասխանել է Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի իրեն  ուղղված հորդորին, որով վերջինս խորհուրդ է տալիս Մարիամ Փաշինյանին չխառնվել մեծերի «անհասկանալի» գործերի մեջ։

Մարիամ Փաշինյանը այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․ «Արթուր ջան, երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ:

Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք:

Խոսեք եւ բացատրեք, եթե ընտանիքը սրբություն է, ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի: Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր:

Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք։ Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ: Բարեւեք Նոնային, Արտյոմին եւ Դավիթին»:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տարածվեցին լուրեր այն մասին, որ Արթուր Վանեցյանը վարկաբեկիչ բնույթի լուրեր է պատվիրել իր ազդեցության ոլորտում գտնվող լրատվամիջոցներում վարչապետ Փաշինյանի և նրա ընտանիքի դեմ։

Դրան ի պատասխան Վանեցյանը նշեց, որ այդ հրապարակումների չեն համապատասխանում իրականությանը և որ ընտանիքը իր համար սրբություն է։ "Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:

Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:

Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար:

Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:

Պատիվ ունեմ:

Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:

 

 

  

 

  • Կիսվել: