կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչպես կարող է Չեխիան նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ մանրամասնում է Չեխիայի խորհրդարանի խոսնակը

Ինչպես կարող է Չեխիան նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ մանրամասնում է Չեխիայի խորհրդարանի խոսնակը

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան անդրադարձել է հարցին, թե ինչպես կարող է Չեխիան նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չեխիայի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Չեխիան նպատակ ունի հասնել մի արդյունքի, երբ Հարավային Կովկասում կլինեն խաղաղ ու բարգավաճող երկրներ։

«Մենք միանգամայն աջակցում ենք երկրների ինքնիշխանությանը, բայց միևնույն ժամանակ լավագույն շրջանակը կլինի աջակցել երկրներին միջազգային մակարդակում՝ ՄԱԿ-ի կամ այլ մարմինների շրջանակում, որոնք ստեղծված են այս նպատակով: Մեր արժեքները հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության վրա, հետևաբար մենք միշտ փորձում ենք շեշտել այն, որ կարևոր է հոգալ մարդկանց մասին, հարգել մարդու իրավունքները՝ որպես առաջնահերթություն: Մենք կշարունակենք աջակցել փախստականներին, հարյուր հազարավոր անձինք ստիպված են եղել լքել իրենց տները։ Այս այցից հետո ես գնալու եմ Բաքու։ Մենք կարտահայտենք մեր աջակցություն հայ ժողովրդին»,- ասաց Ադամովան։

  • Կիսվել: