հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինչպես են Սյունիքում ըմբոստները «կրոնափոխ» եղել․ «Հրապարակ»

Ինչպես են Սյունիքում ըմբոստները «կրոնափոխ» եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կապանում Նիկոլ Փաշինյանին դիմավորողների մեջ էր նաեւ ոչ այնքան հայտնի Էդգար Հակոբյանը, ով, մեր տեղեկություններով, անցյալում մոլի հականիկոլական է եղել, «սյունյաց ողջույններ» ակցիայի ակտիվիստներից, իսկ այժմ Կապանի բազմաբնակարաններ կառուցապատող ընկերության սեփականատերերից է։ Նա «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի ամուսնու ընկերն է: Թերեւս պատահական չէր Փաշինյանի հարցը, թե որտեղից նրան միջոցներ։ Երիտասարդն էլ պատասխանեց, որ հայրը երկար տարիներ ՌԴ-ում է աշխատում։

Մարզի մեր աղբյուրները վստահեցնում են, որ թե՛ Հակոբյանը, թե՛ մարզի երբեմնի ըմբոստ համայնքապետերը «կրոնափոխ» են եղել մարզպետի շնորհիվ: Ավելին, վարչապետին ուղեկցող մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գնել Սանոսյանի հետ շաբաթ օրը վերադարձել է Կապան՝ տոնին մասնակցելու, վարչապետը Գորիսում մնացել է Առուշ Առուշանյանի ու 2 փոխմարզպետների ուղեկցությամբ։ Սակայն Փաշինյանին ուղեկցողներին մինչեւ վերջին թելը ստուգել են՝ անգամ ձեռքի ժամացույցները»։

 

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: