հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ինչպես Արցախի պաշտպանության հարցից հետ քաշվեցին, նույնն էլ Հայոց Ցեղшuպшնության հարցում են անում. Քոչարյանը՝ իշխանության մասին

Ինչպես Արցախի պաշտպանության հարցից հետ քաշվեցին, նույնն էլ Հայոց Ցեղшuպшնության հարցում են անում. Քոչարյանը՝ իշխանության մասին

Ինչպես Արցախի պաշտպանության հարցից հետ քաշվեցին, նույնն էլ Հայոց Ցեղասպանության հարցում են անում: Այս մասին այսօր, նկատի ունենալով իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ պետությունը պետք է հետևողական լինի ինչ-որ բանի հասնելու համար:

Հարցին, թե Թուրքիայն երբևէ կընդունի հայոց ցեղասպանության փաստը, Քոչարյանը պատասխանեց, որ պետության կողմի հետևողական աշխատանքի իրականացման դեպքում ինքը տեսնում է այդ հնարավորությունը:

Խոսելով երեկ՝ Ջահերով երթի ժամանակ, Թուրքիայի դրոշի այրման մասին՝ Քոչարյանը նշեց. ՛՛Ես որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց սա ընդունված բողոքելու տարբերակ է, եթե կա երկիր, որի քաղաքականությունը այլ երկրին ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: