ուրբաթ, հոկտեմբեր 4
4 / 10 / 2024
Ինչ է վաղը նախապատրաստում անել ընդդիմությունը. Սիմոնյան

Ինչ է վաղը նախապատրաստում անել ընդդիմությունը. Սիմոնյան

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց իր կարծիքը, թե, իր ընկալմամբ, վաղը ինչ է նախապատրաստում ընդդիմությունը:

՛՛Վաղը, իմ ընկալմամբ, քանի որ այս շարժումը սովորություն ունի կրկնել այն ամենը, ինչը մենք արել ենք 2018-ին, նոր բան չեն կարողանում հորինել, ես ենթադրում եմ, որ փորձելու են բեմադրել այն օրը, երբ վարչապետ Փաշինյանը փորձեց գալ իր աշխատավայր:

Դա իրենք փորձեցին անել գիշերը՝ փորձելով սադրել ոստիկաններին: Ոստիկաններն ասացին՝ խնդիր չկա, եւ իրենք կարող են ներս գալ, եւ խնդրեցին, որ ժողովուրդը մի քիչ հետ գնա: Իրենք դրան չգնացին: Դրա փոխարեն Կանադայի քաղաքացին ասաց, որ ինքն ուզում է ներս մտնել, բնական է՝ իրեն թույլ չտեցին:

Որպես ԱԺ նախագահ՝ ես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն այդ միջոցով սադրել մեր ոստիկաններին: Որևիցե պատգամավորի արգելված չէ մտնել իր աշխատավայր՛՛:

  • Կիսվել: