կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերջին նիստի ժամանակ. մանրամասներ

Ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերջին նիստի ժամանակ. մանրամասներ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վերջերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը որևէ նպատակ չունի առաջիկայում ակտիվ քաղաքականություն վերադառնալու:

Սերժ Սարգսյանը բացառել է, որ ինքը կրկին հայաստանյան քաղաքականությունում որևէ դերակատարում կունենա: Սարգսյան ասել է, որ որևէ ցանկություն չունի խառնվելու այն քաղաքական իրավիճակին, որն այս պահին առկա է Հայաստանում:

Մեր տեղեկություններով Ս. Սարգսյանը շատ ծանր վիճակում է նաև կնոջ` Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան պատճառով: Մեր աղբյուրները փոխանցում են, թե չնայած այն բանին, որ ՀՀԿ-ական շատ ներկայացուցիչներ ցանկանում են, որպեսզի ակտիվ քաղաքականություն վերադառնան, բայց Սարգսյանն իր «մասով» թեման «փակել» է:

Դեռևս դեկտեմբերի 30-ին ՀՀԿ գրասենյակում տեղի էր ունեցել կուսակցության գերագույն մարմնի նիստ, որի ժամանակ քննարկվել էր երկրում ստեղծված իրավիճակը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ որոշվել էր, որ ներկայիս իշխանությունների հետ ՀՀԿ-ն չի պատրաստվում, որևէ քաղաքական քննարկում ունենալ:

Armlur.am-ը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ այժմ չի ցանկանում, որևէ հարցի պատասխանել:

  • Կիսվել: