կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ինչ ազդեցություն կարող է ունենալ այս ընտրությունը տարածաշրջանի վրա. վարչապետի անդրադարձը

Ինչ ազդեցություն կարող է ունենալ այս ընտրությունը տարածաշրջանի վրա. վարչապետի անդրադարձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս ընտրությունը տարածաշրջանի վրա, նշել է, որ ժողովրդավարությունը մշտապես նպաստում է տարածաշրջանային և միջազգային համագործակցությանը։

«Կարծում եմ՝ ժողովրդավարությունը մշտապես աշխատում է հօգուտ տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Ժողովրդավարությունը տարածաշրջանային խաղաղ ապագայի գործիք է»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել, իսկ Վրաստանի հետ առկա են խոր և եղբայրական հարաբերություններ։

Վարչապետը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և հաստատել դիվանագիտական հարաբերություններ։

«Վստահ եմ՝ առաջիկայում սահմանները, ճանապարհները և երկաթուղիները կբացվեն»,- նշել է նա։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» (TRIPP) նախաձեռնությանը՝ Փաշինյանն ընդգծել է, որ այն շրջադարձային նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար։ Նրա գնահատմամբ՝ նախագծի իրականացումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները, քանի որ Արևելք-Արևմուտք երթուղուն զուգահեռ կգործի նաև Հյուսիս-Հարավ ուղղությունը։

«Դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Իրանը։ Սա շատ կարևոր է»,- ընդգծել է վարչապետը։

  • Կիսվել: