կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իմ կողմից կուսակցություն ստեղծելու մասին հրապարակումները մեղմ ասած, ծիծաղելի են. Արման Բաբաջանյան

Իմ կողմից կուսակցություն ստեղծելու մասին հրապարակումները մեղմ ասած, ծիծաղելի են. Արման Բաբաջանյան

 

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ինքը մինչև դեկտեմբեր պատրաստվում է կուսակցություն ստեղծել և դրա մեջ փորձում է ներգրավել իշխանական խմբակցության պատգամավորների:

«Լուրը՝ որպես այդպիսին անհեթեություն է, քանի որ ես ոչ ժամեկտների առումով, ոչ էլ՝ առավել ևս իշխանական պատգամավորների ներգրավելու նպատակներ ու ծրագրեր չունեմ», -ասաց Արման Բաբաջանյանը:

Ինչ վերաբերում է կուսակցական հնարավոր գործունեությանը, պատգամավորը նշեց, որ մտածում է քաղաքական գործունեության տարբեր ձևաչափերի ուղղությամբ:

«Մտածում եմ քաղաքական գործունեության տարբեր ձևաչափերի մասին, հանդիպումներ, խորհրդակցություններ եմ անցկանցում հանրության մեջ ակտիվ դերակատորւմ ունեցող հայտնի ու ոչ այնքան հայտնի անձանց հենց: Սակայն այդ գործըթնացը դեռևս սաղմնային փուլում է: Ես չափազանց լուրջ եմ վերաբերվում կուսակցականության ինստիտուտին և կհիմնադրեմ կուսակցություն կամ կներգավվեմ կուսակցությունում միայն ծանրակշիռ փաստարկների, կուռ գաղափարական ու ծրագրային հիմնավորումների առկայության դեպքում: Իսկ դա ենթադրում է երկարատև տքանջան աշխատանք, որի միայն սկզբնական փուլն է մեկնարկել: Այնպես որ, մամուլի այդ հրապարակումները մեղմ ասած ծիծաղելի են, հատկապես այս կամ այն անհատի ներգրավման մասով», հավելեց Բաբաջանյանը:

Նշենք, որ այսօր ԶԼՄ-երը գրել էին, որ Արման Բաբաջանյանը քաղաքական նոր ուժ ձեւավորելու ճանապարհին է՝ գրասենյակ է փնտրում, մարդկանց հետ է հանդիպում: Ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ նա կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին։ Ավելին, ըստ աղբյուրի, հնարավոր է այդ կուսակցության մեջ ներգրավվեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը և այլք:

  • Կիսվել: