կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իմ հեծանիվը 7 հազար եվրո է. լավ է, որ մեզ մեղադրում է մեր սեփական աշխատած փողերով հեծանիվ առնելու մեջ. Արսեն Թորոսյան

Իմ հեծանիվը 7 հազար եվրո է. լավ է, որ մեզ մեղադրում է մեր սեփական աշխատած փողերով հեծանիվ առնելու մեջ. Արսեն Թորոսյան

Գերթանկարժեք հեծանիվը ո՞րն է, գերթանկարժեք «Ռոլս Ռոյսի» փոքր տեսա՞կը։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ ինքը գերթանկարժեք՝ 10 հազար դոլարանոց հեծանիվ է վարում։

«Իմ հեծանիվի գումարը իմ հայտարարագրում գրված է, ես դրան արդեն անդրադարձել եմ դրան։ Ես շատ ուրախ եմ, որ մամուլը այլևս չի կարող մեզ մեղադրել, օրինակ, անհայտ փողերով 200 000 դոլարանոց մեքենա առնելու մեջ, և մեղադրում է մեր սեփական աշխատած փողերով հեծանիվ առնելու մեջ։

Իմ հայտարարագրի մեջ գումարը գրված է, 10 000 չէ, 7000 եվրո է»,–ասաց նա։

Նախարարը նաև շեշտել է, որ մինչև պաշտոնյա դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստացել, քան նախարար դառնալուց հետո:

  • Կիսվել: