ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իմ արյունը, իմ կերած կաթը թույլ չեն տա. Ղուկասյանը` իշխանության հետ պայմանավորվածության գնալու մասին

Իմ արյունը, իմ կերած կաթը թույլ չեն տա. Ղուկասյանը` իշխանության հետ պայմանավորվածության գնալու մասին

Իմ արյունը, իմ կաթը թույլ չի տալիս նմանատիպ ապրելակերպ։ Երբ որ բացեք իմ կենսագրականը, հորս, պապերիս, գրված է՝ մաքուր, ճիշտ, հայրենասեր, «պորյադոչնի» տղա։ Ես էլ նույնն եմ ու տենց կմնամ։ Այս մասին այսօր դատարանի դահլիճում հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքն իշխանությունների հետ պայմանավորվի, և դա լինի իր ազատության գինը

՛՛Ընտանեկան վենդետա է, հորն ու տղուն նստցրել են, սաղ ազգ ու երամին տանեն, ի՞նչ ասեմ, ոչինչ, բան չկա։ Աստվածաշունչն ասում է՝ մի դատեք, որ չդատվեք, ինչ բրդեք ձեր չանաղը, էն կուգա ձեր գդալը։ Սպասեք, կգա ժամանակ, ամեն մեկն իր արածի համար պատասխան կտա։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Աստված մեզ հետ է՛՛,-հավելեց նա։

  • Կիսվել: