շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իջևանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Իջևանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Իջևանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: