ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ի՞նչը որոշեց պատերազմի ելքը՝ ըստ Քոչարյանի

Ի՞նչը որոշեց պատերազմի ելքը՝ ըստ Քոչարյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ի՞նչը որոշեց պատերազմի ելքը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մի ամբողջ շարք սխալ որոշումները։ Դրանք պետք է բաժանել երկու փուլի․ բոլոր սխալները, որոնք արվել են պատերազմից առաջ և այն, ինչ արվել է պատերազմի ընթացքում։ Լիակատար ձախողումներ են եղել դիվանագիտական պայքարում. բանակցությունները փակուղի էին մտել, դիվանագիտության համար տեղ չկար։

Բայց դա փողոցից մարդկանց իշխանության գալու օրինաչափ հետևանքն է՝ քաղաքական փորձ, աշխարհաքաղաքական իրողությունների մասին պատկերացում չունեցող մարդկանց։ Մարդկանց, որոնք ապրում են այսօրվա օրով, որոնց գլխավոր հոգսը Facebook–ում լայքերի քանակն է՛՛:

  • Կիսվել: