Ի՞նչ վիճակի ենք հասել, որ այլ պետություն է դառնում մեր անվտանգության երաշխավորը. Բագրատ Սրբազանը՝ Իրանի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարության մասին
Սահմանային ձևական հանդիպումները մեզ ոչ մի էական տեղեկություն չեն տալիս։ Էրդողանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելն արդեն նախապայման է։ Այս մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, տեղեկանում ենք «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից:
«Որքան էլ Իրանը բարեկամ լինի մեզ, ի՞նչ վիճակի ենք հասել, որ այլ պետություն է դառնում մեր անվտանգության երաշխավորը, ինչը դարձյալ խոսում է Կառավարության չգոյության մասին»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել այս դիրքորոշմանը։