երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Ի՞նչ կասեր Բայդենը Փաշինյանին, եթե վերջինս չարհամարհեր նրա հրավերքը

Ի՞նչ կասեր Բայդենը Փաշինյանին, եթե վերջինս չարհամարհեր նրա հրավերքը

Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն «Ինչու Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը» վերտառությամբ գրառում է արել։

Ըստ նրա՝ ընդունելությանը չմասնակցելն անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ:

«Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչո՞ւ Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի, ԱՄՆ նախագահը ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են ԳԱ նստաշրջանին:

Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս ընդունելությանը, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտեն թանգարում՝ սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին:

Այդ օրը Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, սակայն Էրդողանը, ավարտելով բոլոր հանդիպումները, մեկնել է ԱՄՆ-ից՝ չմասնակցելով ընդունելությանը:

Կարծում եմ՝ այդ ընդունելությանը չմասնակցելն անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ: «Մեկա դու գնացող ես» մոտեցումը սխալ էր:

Բայդենին պետք է հանդիպեր, թեկուզ կարճատև զրույց ունենար: Էլ չեմ ասում, թե անձամբ ինչ աննախադեպ աջակցություն է ստացել հեռացող Բայդենի վարչակազմից:

Հաջորդ կարևոր պահը. մեր նախկին դեսպաններն ու նախարարներն էլ կփաստեն, որ հեռացող պաշտոնյաներն իրենց գործընկերներին հարցնում են՝ «I have limited time left in office. What can I do for you?»:

Իհարկե, այստեղ ԱՄՆ-ից կարելի է ինչ-որ բան խնդրել և ստանալ, ինչպես հաճախ արել են աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում՝ մեր նախկին երեք վարչակազմերի ներկայացուցիչները: Իհարկե, նման բաների մասին Մակունցը պետք է գլխի գցեր Փաշինյանին, եթե, իհարկե, տեղյակ է տենց բաներից»,- Facebook-ում գրել է Սարգսյանը։

  • Կիսվել: