հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ի՞նչ գնով է լինելու խաղաղությունը. Կոնջորյանը ներկայացրեց իշխանությունների կարմիր գծերը

Ի՞նչ գնով է լինելու խաղաղությունը. Կոնջորյանը ներկայացրեց իշխանությունների կարմիր գծերը

Ակնհայտ է, որ խաղաղության ճանապարհը բարդ է, ինչպես բոլոր բարդ ճանապարհներին, այնպես էլ այս ճանապարհին կարող են լինել տարատեսակ զիգզագներ, և մենք գնում ենք այդ ճանապարհով, դա մեր քաղաքական հանձնառությունն է: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառանալով խաղաղության գործընթացին։

Նա շեշտեց՝ իշխանությունը ժողովրդին խաղաղություն է խոստացել և գնում է այդ ճանապարհով։

«Շատ ժամանակ մարդիկ խաղաղություն բառը շփոթում են խաղաղության հասնելու ճանապարհի հետ, որը իրենով շատ դժվար է, և ասում են՝ բա խաղաղությունը սենց է լինո՞ւմ, հա՛, խաղաղության հասնելը դժվար է, խաղաղությունը լավ բան է, բայց դրան հասնելու ճանապարհը դժվար է։ Եթե միայն մեզանից կախված լիներ խաղաղությունը, դա կլիներ շատ արագ, բայց եթե կոնֆիլկտն ունի երկու կողմ, միայն մեզնից չի կախված խաղաղության հասնելը, հենց դրանով է պայմանավորված, որ մենք ունենք դժվարություններ, ինչպես ունեն բոլոր պետությունները, որոնք իրար հետ ունեցել են կոնֆլիկտներ»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ ի՞նչ գնով է լինելու խաղաղությունը, վերջինս պարզաբանեց․ «Մենք մեր կարմիր գծերը մշտապես հայտարարել ենք, ասել ենք, որ ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է, և դրանից որևէ հետ քայլ չի լինելու։ Մենք հայատարել ենք, որ ՀՀ ավելի քան 200 քառակուսի կմ տարածք օկուպացված է, բայց մենք մեր առջև այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև կարծում ենք, որ սահմանազատման ճաապարհով հնարավոր է այդ հարցը լուծել»։

  • Կիսվել: