շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
ՀՅԴ ԳՄ անդամները եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցեել մարզերում

ՀՅԴ ԳՄ անդամները եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցեել մարզերում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքներում (Հրազդան, Աբովյան, Գյումրի, Սպիտակ , Վանաձոր, Արտաշատ, Կապան) հանդիպումներ են ունեցել մեր ընկերների եւ համակիրների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Խոսել ենք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դեմ ծառացած մարտահրավերների, հայ֊թուրքական հարաբերությունների, անվտանգության խնդիրների եւ ներքաղաքական հարցերի մասին։

Քննարկել ենք մեր անելիքները, մասնավորապես, դիմադրության ձեւավորման աշխատանքները եւ այդ ուղղությամբ իրականցվելիք ծրագրերը:

Սիրելի հայրենակիցներ. առաջիկա երկու ամիսների ընթացքում պլանավորում ենք հանդիպումներ կազմակերպել բոլոր քաղաքներում:

Համազգային դիմադրության ձեւավորումը այլընտրանք չունի»,- նշել է նա։

  • Կիսվել: