կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հուզմունքս դժվարությամբ էի թաքցնում․ Արթուր Վանեցյան

Հուզմունքս դժվարությամբ էի թաքցնում․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց է այցելել։

«Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց էի գնացել՝ տղերքի շիրիմներին ծաղիկներ դնելու։ Հուզմունքս դժվարությամբ էի թաքցնում, առանձնապես հարմար բառեր էլ չեմ գտնում փոխանցելու այն, ինչ զգացի այցիս ընթացքում։

Կապիտուլյանտները արցախյան 3 պատերազմների ընթացքում կռիվ տված ու նահատակված մեր հերոսների պայքարն ու ստեղծածը զրոյացրին։

Բայց մեր պայքարը չի ավարտվել, մենք մեր արցախցի ընկերներին, հայրենակիցներին երբեք մենակ չենք թողնելու և մեր պատմության այս ծանրագույն պահին ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ՝ պատվարժան արցախցիներ, մենք ձեր կողքին ենք ու ամեն ինչ անելու ենք Արցախի անվտանգության և զարգացման ապահովման համար։

Պատիվ ունեմ։

հ.գ. արդեն մայր Հայաստանում ենք, հունիսի 20-ին կապիտուլյանտին միանշանակ քշելու ենք և վերականգնելու ենք մեր երկու հայկական պետությունների արժանապատվությունը և անվտանգությունը»,- գրել է Վանեցյանը ֆեյսբուքում։

  • Կիսվել: