չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Հուսով եմ,որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի տևական և անկեղծ խաղաղություն․ Թուրքիայի ԱԺ նախագահ

Հուսով եմ,որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի տևական և անկեղծ խաղաղություն․ Թուրքիայի ԱԺ նախագահ

Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացն ու խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը:

Նրա խոսքով՝ Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղություն կհաստատվի։

«Հուսով եմ, որ տարածաշրջանում կայուն և անկեղծ խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,- ասել է Քուրթուլմուշը։

  • Կիսվել: