հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հուսով եմ՝ բանակցային գործընթացը ողջ թափով, կամ միգուցե ավելի մեծ թափով կվերսկսվի. Գեւորգ Պապոյան

Հուսով եմ՝ բանակցային գործընթացը ողջ թափով, կամ միգուցե ավելի մեծ թափով կվերսկսվի. Գեւորգ Պապոյան

Հուսով եմ, որ հայ-ադրբեջանական բանակցությունները  վերսկսվում են: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը:

«Մենք շատ ենք լսում Ադրբեջանից մի բան, հետո վերադառնում են Բաքու, հարցազրույց են տալիս ու լրիվ ուրիշ բան են ասում: Երեւի թե վերջին 30 տարիներին անընդհատ այդ ձեռագիրը կա: Հուսով եմ, որ տեղի կունենա նախ ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո գործընթացը ողջ թափով, կամ միգուցե ավելի մեծ թափով կվերսկսվի»,-ասաց նա:

  • Կիսվել: