հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հունաստանն Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լաչինի միջանցքը

Հունաստանն Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լաչինի միջանցքը

 Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման եւ երթեւեկության ազատությունը եւ անվտանգությունը:

«Հունաստանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց որեւէ նախապայմանների ապահովել երկկողմ տեղաշարժման եւ երթեւեկության ազատությունը եւ անվտանգությունը Լաչինի միջանցքով` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության։ Տեղի բնակչությունը չպետք է բախվի դժվարությունների եւ տագնապի»,- նշված է Հունաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: