երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Հունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումը

Հունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումը

Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ԵՄ-ի որոշումը՝ Հայաստանին աջակցելու հարցում:

«Հունաստանը ողջունում է ԵՄ-ի պատմական որոշումը՝ Հայաստանին օգնություն տրամադրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից և Հայաստանի հետ երկխոսություն սկսել վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ:

ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդումը նպաստում է ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանային կայունությանը»,-ասված է նախարարության թվիթերյան էջում:

  • Կիսվել: