ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հուլիսի 5-ին երթ, 8-ին՝ հանրահավաք. Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա անելիքները

Հուլիսի 5-ին երթ, 8-ին՝ հանրահավաք. Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա անելիքները

Այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց առաջիկա անելիքները:

՛՛Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, երթ ենք նախատեսում՝ ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների՛՛,-ասաց նա:։

Սաղաթելյանը տեղեկացրեց նաև, որ հուլիսի 8-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։

՛՛Այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա մեջ, կրկին տեղի կունենան ակցիաներ, մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները՛՛,- նշեց Սաղաթելյանը։

 

 

  • Կիսվել: