ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Հունվարի 10-ին, ժամը 18:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաների հատման վայրում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկեվել է Արշակունյաց պողոտայի թիվ 69/3 շենքի մոտակայքում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։18-ին, մարել՝ 18։24-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արտակ Բ․, ծնված 1992 թ․) շարժիչի հատվածը՝ մասամբ։

  • Կիսվել: