Հրազդանում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանդիպումը քաղաքացիների հետ
Հրազդանի դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնում այս պահին ընթանում է «Հայաստան» դաշինքի անդամների բաց հանդիպումը քաղաքացիների հետ։
Հանդիպմանը ներկա է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մինչեւ Հրազդան հասնելը «Հայաստան» դաշինքի անդամները Քոչարյանի հետ այցելել են Կեչառիսի վանք, մոմ վառել։


