շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հրապարակը». «Իմ քայլի» մեծ մասը, բացի նկարից, որևէ բան չի ունենա «Վիքիպեդիայում» ներկայացնելու

«Հրապարակը». «Իմ քայլի» մեծ մասը, բացի նկարից, որևէ բան չի ունենա «Վիքիպեդիայում» ներկայացնելու

«Հրապարակը» գրում է.

«Մի քանի օր է` ԱԺ-ում աժիոտաժ է․ ֆոտոսեսիաներ են ընթանում, պատգամավորները նկարվում են` տարբեր պոզաներով, ավելի հայրենասերները` ՀՀ դրոշի ներքո:

Պարզվում է` «Վիքիպեդիայի» համար է արվում։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, որն այս օրերին Արարատ Միրզոյանի հետ Ստրասբուրգում է, նամակով դիմել է բոլոր ֆրակցիաներին` նկարվելու, որ Վիքիպեդիայում տեղադրեն: Որքա՞ն գումար է տրամադրել ԱԺ-ն այդ գործի համար՝ չկարողացանք ճշտել։

Ի դեպ, ըստ էության, ԱԺ պատգամավորների, հատկապես «Իմ քայլի» մեծ մասը, բացի նկարից, որևէ բան չի ունենա «Վիքիպեդիայում» ներկայացնելու, որովհետև անցած ուղի, աշխատանքային կենսագրություն չունեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

  • Կիսվել: