ՀՔԾ-ն մերժել է Հայկ Սարգսյանի եկամտի աղբյուրները թաքցնելու մասով քրգործի հարուցումը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է:
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից. «Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով»:
\ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր էին նախապատրաստվում։