հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Հովիկ Աբրահամյանի ընտանիքը փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը

Հովիկ Աբրահամյանի ընտանիքը փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը

Վարչապետ Փաշինյանը Կառավարությունում խոսեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մասին, որոնց մի մասը անօրինական է, այսինքն՝ կառուցվել է առանց շինթույլտվության: Այս մասին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Պատկերացրեք՝ մարդիկ, որոնք տասնյակ տարիներով պետական պաշտոնյա են եղել ու դեռ մեծ հարցականի տակ է նրանց եկամուտների օրինականության հարցը, նաև էդ կասկածելի եկամուտներով դղյակներ են կառուցել` զավթելով համայնքային հողը և/կամ առանձնատուն կառուցելով առանց թույլտվության: Դա նշանակում է նաև, որ նրանք գույքահարկ չեն վճարել համայնքին, որ խուսափել են այլևայլ պետական տուրքերից: Դա մեծ հաշվով նշանակում է, որ նրանք խորապես արհամարհել են ոչ միայն ֆորմալ օրինականության պահանջը, այլև համայնքի ու երկրի շահերը: Ու էդ աշխարհայացքն ունեցող մարդիկ ամենաբարձր պաշտոններն են զբաղեցրել երկրում տարիներ շարունակ:

Բայց սա դեռ ամենը չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը»,- գրել է Կարապետյանը:

 

 

  • Կիսվել: