կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հորդորում եմ Ադրբեջանին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները. Մարինա Կալյուրանդ

Հորդորում եմ Ադրբեջանին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները. Մարինա Կալյուրանդ

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հայտարարությունը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ:

«Չափազանց մտահոգված եմ դեկտեմբերի 3-ին և կրկին դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքում Ադրբեջանի պետական իշխանությունների և ենթադրյալ բնապահպանական ցուցարարների գործողություններից, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը, որը մատակարարման կենսական ուղի է հանդիսանում շրջանի հայ բնակչության համար։

Բացի այդ, խիստ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող խողովակաշարով Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման խաթարումը, ինչը մեծացնում է հումանիտար լուրջ հետևանքների վտանգը:

Հիշեցնեմ, որ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Ես հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ հռետորաբանության առումով:

Մեկ անգամ ևս ընդգծում եմ խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է ամուր երաշխիքներ տա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության համար: Կոչ եմ անում ԵՄ միջնորդությամբ ամենաբարձր մակարդակով հրատապ վերսկսել բանակցությունները և ապաէսկալացնել իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: