Հոկտեմբերի 14-ին Արցախում վիրավորված 6 զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր
Հոկտեմբերի 14-ին Արցախի պաշտպանության բանակի Հին Թաղեր գյուղի մոտ տեղակայված դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորված 6 զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցամնն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության նախարարը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ Ալբերտ Սարուխանյանի վիճակը ծանր է, Խաչիկ Գևորգյանի վիճակը միջին ծանրության է, Քաջիկ Արշակյանի վիճակը բավարար է, Հրայր Հակոբյանի վիճակը ծանր է, Էդգար Հովակիմյանի վիճակը բավարար է, Լեռնիկ Չախիֆալակյանի վիճակը ծանր է։
ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, հինգը՝ բեկորային վիրավորումներ։
Այսպիսով ՊՆ-ն անուղղակի հաստատել է տեղեկություններն են այն մասին, որ այդ օրը հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է ոչ միայն հրազենային զինատեսակների գործածությամբ, այլև անօդաչու սարքեր կիրառելով։
Այդ օրերին խոցված շտապ օգնության մեքենայի մասով էլ ՊՆ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով վնասվել է միայն մեքենան, իսկ մեքենայում գտնվող անձինք չեն տուժել։


