Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
Հունիսի 12-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Շրի Լանկայի ԱԳ, արտաքին զբաղվածության և զբոսաշրջության նախարար Վիջիթա Հերաթի և արդյունաբերության ու ձեռնարկատիրության զարգացման նախարար Սունիլ Հանդունետիի համանախագահությամբ տեղի ունեցած առցանց հանդիպմանը, որի ընթացքում քննարկումներ են ծավալվել Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը:



