Հնարավորություն տվեք մեկ օրում հարցը լուծեմ. Ծառուկյանը՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ կուսակցության անդամներն ու աջակիցները քայլերթ են անցկացնում Լառու մարզի Վանաձոր քաղաքում։
Երթի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես, թե ԵԱՏՄ-ի արձագանքից հետո մտահոգություններ են առաջացել հանրության շրջանակում,ի՞նչ տրամադրություններ կան ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանում՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի ունեցած կապերը, Ծառուկյանն արձագանքեց․
«Շատ վատ տրամադրություն է, ի՞նչ տրամադրության մասին է խոսքը։ Բոլորն էսօր խառնված, շփոթված են։ Հարյուրավոր զանգեր եմ ստանում՝ ի՞նչ պետք է լինի, ո՞նց պետք է լինի։ Մարդիկ պլաններ ունեն, ծրագրեր ունեն, վարկեր ունեն, ամսվա վերջ է , որ պետք է իրենց վարկերը փակեն, հարկեր, աշխատավարձներ տան։ Ապրանքները հավաքած փչանում է, չգիտեն՝ ինչ անեն, որտե՞ղ տեղավորեն»։
Ծառուկյանը լուծման ուղին տեսնում է հունիսի 7-ի ընտրություններում՝ կոչ անելով քվերկել 7-րդ քվեաթերթիկի օգտին։
«Ասել եմ՝ հնարավորություն տվեք ինձ՝ մի օրում որոշումը կայացնեմ ու մի օրում լուծել հարցը՝ եղբայրություն, ախպերություն, կանաչ ճանապարհ։ Էսօր հլը դեռ անդունդի եզրին ենք, տնտեսությունը, եթե քանդվեց, ի՞նչ է լինելու։ Տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, ռուսամետ կամ արևմտամետ, տնտեսությունը կամ զարգանում է կամ միանգամից քանդվում, տրաքում է։ Այսօր քանդման եզրին կանգնած ենք։ ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։ դատարկ-դատարկ խոսում են։ Էնքան գլուխ գովացին,թե խաղաղություն են բերել, որ սարքեցին Ռուսաստանի տնտեսական ճգնաժամ։
Ռուսաստանը, անձամբ նախագահը, հայտարարել է, որ հայերը, Հայաստանը, իմ բարեկամներն են, եղբայրներն են , եթե դուք մեր թշնամու ուղղությամբ եք գնում՝ դուք մտածեք»։


