Հնարավոր է, որ Հայաստանի կառավարությունը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը որոշ խնդիրներից․ Ամստերդամ
Նախնական ենթադրությունների համաձայն, հնարավոր է, որ Հայաստանի կառավարությունը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը որոշ խնդիրներից։ Ես կարող եմ միայն ենթադրություն անել։ Դուք կարող եք հարց տալ, թե ինչ է փորձում թաքցնել կառավարությունը այս հարձակումների միջոցով։ Ինչի՞ց է վախենում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայտնի միջազգային իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Նրա խոսքով, այս գործի համատեքստում (գործարար Սամվել Կարապետյանի դեմ - խմբ.) անհրաժեշտ է նաև պայքարել քաղաքական միջոցներով։
«Մենք կգնահատենք եկեղեցու վրա հարձակումների իրական պատճառները, կգնահատենք, թե ինչպես կարելի է ազդել Հայաստանի կառավարության վրա։ Մենք նաև կշարունակենք պահանջել հրաժարվել հարձակումներից և չփորձել վերահսկել եկեղեցական գործընթացները։ Դա անընդունելի է։ Ուկրաինացիները փորձում են դա անել ուղղափառ եկեղեցու նկատմամբ և մենք մի քանի տարի է ինչ ագրեսիվորեն պայքարում ենք նրանց դեմ։
«Կհիշեցնեմ, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սենատում ի օգուտ մեզ է արտահայտվել և հստակ հայտարարել է, որ աջակցում է քրիստոնեությանը։ Մենք կցանկանայինք այս խնդիրը ներկայացնել հայկական համայնքին, որպեսզի եկեղեցին պաշտպանված լինի»,- հավելել է Ամստերդամը։
Возможно, есть проблемы, от которых правительство Армении пытаться отвлечь внимание общества, я могу лишь предположить. Можете задать вопрос: что пытается скрыть правительство путем этих нападок? Чего боится? Об этом на встрече с журналистами 12 заявил всемирно известный юрист и международный защитник прав человека Роберт Амстердам.
По его словам, в рамках этого дела (против бизнесмена Самвела Карапетян - ред.) нужно бороться также политическими средствами.
«Мы оценим реальные причины нападок на церковь, оценим, как можно оказать влияние на правительство Армении. Мы также продолжим требовать отказаться от нападок и не пытаться контролировать церковные процессы. Это неприемлемо. Украинцы пытаются сделать это в отношении православной церкви, и мы агрессивно боремся против них уже несколько лет.
Напомню, что вице-президент США Джей Ди Вэнс в Сенате высказался в нашу пользу и четко заявил, что поддерживает христианство. Эту проблему мы хотели бы представить армянской общине, чтобы церковь была защищена», - добавил Амстердам.


