ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի սահմանափակման նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի սահմանափակման նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ սահմանափակվելու է հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը:

Առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում սահմանափակել, ապա աստիճանաբար հանել մինչև 2025 թվականը:

Համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, հիփոթեքային վարկը պետք է ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ` երկրորդ գոտու համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը, այնուհետև 1,5 տարի դադար է առաջարկվում:

Երևանի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը:

Շինարարական նախագծերի շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկվում է կարգավորել նաև անցումային հարաբերությունները, ըստ որի` եթե շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների:

Փոփոխությունները չեն կարող տարածվել այն շահառուների վրա, որոնք ծրագրից օգտվել են մինչ այս փոփոխությունները:sharethis sharing button

  • Կիսվել: