Արման Բաբաջանյանը հերքել է ռուս լրագրող Սեմյոն Պեգովի տարածած լուրը (լուսանկարներ)
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հերքել է ռուս լրագրող Սեմյոն Պեգովի տարածած այն լուրը, թե իբր Երևան է ժամանել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, որին, իբր, դիմավորել է հենց Արման Բաբաջանյանը։
՛՛Հիմա էլ Հայտնի անձի զավակն է ինձ թիրախավորել, բայց այսքա՞ն ճղճիմ, այսքան դեգեներատ։ Ձեր վախերը ինձ այլեւս հայտնի են, ինչպես նաեւ մեր գիտակից ժողովրդին՛՛,-գրել է պատգամավորը՝ հրապարակելով լուսանկարներ։
՛՛Սա էլ իբր ես եմ՛՛,-նշել է Բաբաջանյանը:
