կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՀՀ ԶՈւ–ի զինանոցի զենքերն անհամահունչ են, ինչը մեծ խնդիրների կարող է հանգեցնել. Կարապետյան

ՀՀ ԶՈւ–ի զինանոցի զենքերն անհամահունչ են, ինչը մեծ խնդիրների կարող է հանգեցնել. Կարապետյան

ՀՀ զինված ուժերի զինանոցի զենքերն անհամահունչ են, ինչը մեծ խնդիրների կարող է հանգեցնել։ Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
 
Նրա խոսքով` ընտրություններից մեկ շաբաթ առաջ ռազմական շքերթ անելով իշխող կուսակցությունն ուղղակի նախընտրական պրոցես է իրականացնում` ցույց տալու համար, որ իրենք կարողացել են ինչ–որ զենքեր գնել։
 
«Բայց ես վստահ եմ, որ հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, և Հայաստանը ունենալու է լուրջ անվտանգային համակարգ և զենքերն իրար հետ համահունչ են լինելու։ Մասնագետները ձեզ կներկայացնեն, որ մեր զինանոցի մեջ կա անհամահունչություն, զենքերն իրար հետ «չեն խոսում», և դա բերելու է մեծ խնդիրների»,–ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով ընտրություններից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը Նիկոլ Փաշինյանին` Կարապետյանը նշեց, որ Թրամփը դաշնակից, բարեկամ երկրի ղեկավար է, և ինքը վստահ է, որ իշխանափոխությունից հետո Թրամփն իր աջակցությունը կհայտնի Սամվել Կարապետյանին։

  • Կիսվել: