հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ վարչապետի խորհրդականն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկում են ունեցել տարածաշրջանային վերջին զարգացումների և երկու երկների միջև փոխգործակցության առնչությամբ

ՀՀ վարչապետի խորհրդականն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկում են ունեցել տարածաշրջանային վերջին զարգացումների և երկու երկների միջև փոխգործակցության առնչությամբ

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին: ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:

Արտաշես Թումանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեությունը տնտեսության ոլորտում և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորությունները տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրի ու ոռոգման համակարգերի կառուցման և մի շարք այլ բնագավառներում:

 

  • Կիսվել: